Երևան, 07.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարդան Բոստանջյան. «Ներդրումները կուսակցական կամ ազգային պատկանելություն չունեն». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 15–ին հայ–ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու համաձայնագիր են ստորագրել։ Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Եվրասիական տնտեսական տարածքում Հայաստանի ինտեգրմանը:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրևը նշել է, որ ստեղծվելիք հիմնադրամը կնպաստի զարգացնել, ինչպես գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, այնպես էլ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները:

«Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով այս օրերին զբաղված է ակտիվ քարոզչական աշխատանքով «Փաստին» ասաց, որ նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանի համար չափազանց կարևոր է:

«Ներդրումներն ընդհանրապես ազգային կամ կուսակցական պատկանելություն չունեն: Եվ նման ֆինանսական միջոցներ ներգրավելու միջոցով մենք կկարողանանք որոշակի գործունեություն իրականացնել, ինչպես նաև ժամանակակից բիզնես միջավայր ստեղծել: Եթե հայաստանյան ՓՄՁ–ները մինչ օրս ֆինանսական ռեսուրսներ չունենալու պատճառով չեն կարողացել համաչափ զարգանալ, ապա ռուսական ներդրումային հիմնադրամի օժանդակությամբ հնարավոր կլինի Հայաստանում զարգացնել փոքր և միջին ձեռնարկատիրությունը»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Տնտեսագետը նշեց, որ Հայաստանն այդ ոլորտի զարգացման ներուժ ունի, որը կկարողանա զարգանալ համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարելու շնորհիվ: Եվ այն նաև թույլ կտա «ժանգոտված» ընկերություններին վերակազմակերպվել ու զարգանալ:

«Արաբական Էմիրությունները 50 տարի առաջ միայն ավազ և ուղտերի քարավաններ ուներ, իսկ հիմա այն հայտնի է իր զարգացած ենթակառուցվածքներով ու տնտեսությամբ: Այդ ամենը տեղի է ունեցել ներդրումների շնորհիվ: Եվ եթե ցանկություն կա ներդրումներ իրականացնել հայաստանյան ՓՄՁ–ներում, ապա դա պետք է ոչ թե քննադատել, այլ՝ միայն ողջունել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ» Իսրայելը հարձակվել է Իրանի ամենամեծ նավթաքիմիական գործարանի վրա Կիևում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել Նեթանյահուն Թրամփին համոզել է չհամաձայնել Իրանի հետ հրադադարին. Axios Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա փլnւզել բնակչի տան քարե պարիսպը Հայաստանը Վրաստանում արտադրվող դեղամիջոցների արտահանման հիմնական շուկան է Իրանի նախագահի գրասենյակը հայտնել է՝ ինչ պայմանով կբացի Հորմուզի նեղուցը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը Սուրբ Հարության պատարագ է մատուցել Փաշինյանը պարգևատրել է մարզիկներին Ի՞նչ հարցեր են քննարկել Իվանիշվիլին և Ալիևը Երևանում փրկարարները փրկել են երիտասարդ տղայի կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծըՄասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «BMW X5»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ջենոային» ՆԱՍԱ-ն 54 տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա Ղահրամանյան«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետԿանխվեց ծանր հանցագործություն․ Սևանի երկու բնակիչներ ձերբակալվել են Հայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՈղբերգական դեպք․ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցը նոր կառուցվող հյուրանոցային համալիրից տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները արձանագրել են նրա մահը Մարիամ Ստեփանյանը հրապարակել է կանանց Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված խաղացողների ցանկը Uպանություններն ու հшնցագործությունները չեն խաթարի Իրանի ԶՈՒ աշխատանքը․ Խամենեի Թրամփը մեկնաբանել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի ծրագիրը Կյանքից հեռացել է աշխարհահռչակ Diesel ապրանքանիշի հիմնադիր Ադրիանո Գոլդշմիդը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու ապրիլի 8-ին և 9-ին «Յուվենտուսը» պարտության մատնեց «Ջենոային» (տեսանյութ) Չմոտենա՛լ կենդանիներին և պահպանե՛լ անվտանգ հեռավորություն, չկերակրե՛լ և չփորձե՛լ շփվել կամ լուսանկարվել․ ՇՄՆ հայտարարություն Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր Մի ամբողջ երկիր կարող է nչնչացվել մեկ գիշերվա ընթացքում. այդ գիշերը կարող է լինել վաղը. Թրամփ Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը Փոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՄասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել Հայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին և Լիբանանին Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՎերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Զորի Բալայանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա ՄԻՊ-ի կողմից որևէ խափանման միջոց կիրառելու կամ այն փոփոխելու միջնորդությամբ կամ երաշխավորությամբ հանդես գալու օրենքով սահմանված ընթացակարգ առկա չէ․ հայտարարություն Նիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն Պարեկներն անցած շաբաթ հայտնաբերել են 400 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) «Կրոկուս»-ի վրա հարձակման համար դատապարտված ահաբեկիչներից մեկն ինքնասպան եղել Արթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալՀայֆայում իրանական հարվածների հետևանքով զոհվածների թիվն աճել է Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Գազ չի լինի ապրիլի 7-ին 10:00-ից 18:00