Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքուն դժգոհ է Օլանդից` Ֆրանսիան միջնորդ է խաղում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սերժ Սարգսյանի Փարիզ այցին հաջորդեց Ադրբեջանի նախագահի այցը: Թեև այցերը նվիրված էին երկու երկրների ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակներին, բայց թիրախում ղարաբաղյան հարցն էր: Ուշագրավ է, որ վերջին մեկ–երկու ամսում ղարաբաղյան հարցի վերաբերյալ Փարիզից հնչած հայտարարություններն իրենց շեշտադրումներով փոքր–ինչ տարբերվում են միմյանցից:

Ավելի վաղ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարել էր, որ հակամարտության կարգավորման սկզբունքները «պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»: Սա բուռն արձագանք էր գտել Բաքվում: Այնուհետ Փարիզում ընդունելով Սերժ Սարգսյանին, Օլանդն առաջարկել էր «մշակել մեխանիզմ, որը թույլ կտա իրականացնել մշտադիտարկում ու կանխարգելում, իսկ խաղաղության դեմ ուղղված գործողությունների դեպքում հնարավոր են նաև պատժամիջոցներ»: Իսկ երեկ ընդունելով արդեն Ադրբեջանի նախագահին, Օլանդը նշել է. «Ֆրանսիան Ռուսաստանի ու ԱՄՆ–ի հետ միասին շարունակում է միջնորդական ջանքերը` ուղղված հակամարտության լուծմանը: Այդ ջանքերը հիմնված են ռազմական ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման իրավունքի վրա: Այդ շրջանակներում Ֆրանսիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն»: Փաստորեն այս անգամ Օլանդը հետքայլ է անում իր նախկին` հայկական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում արած հայտարարություններից ու կրկին հակամարտության կարգավորման հիմք համարում երկու սկզբունքները` տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը:

Օլանդը նաև հայտարարել է. «Մենք խոսել ենք և համաձայնել, որ ստատուս–քվոն անընդունելի է: Գոյություն ունեն մեծ ռիսկեր, ու մենք ականատես դարձանք անցած տարի ապրիլին տեղի ունեցած միջադեպերին: Որպես Մինսկի ԵԱՀԿ խմբի համանախագահ` մենք ցանկանում ենք, որ մյուս համանախագահներն իրենց ներդրումն ունենան այդ գործընթացում: Մենք համարում ենք, որ չափանիշները հայտնի են և որ կարելի է գտնել երկար տարիներ ձգվող այդ հակամարտության խաղաղ լուծումը»: Այսպիսով, Օլանդը շեշտը դնում է «հայտնի չափանիշների» վրա: Իսկ դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ Մադրիդյան սկզբունքներն ու Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:

Բայց ուշագրավ է, որ այս ամենով հանդերձ Բաքվում այնքան էլ ոգևորված չեն Ալիևի` Փարիզ այցով: Պատահական չէ, որ Ալիևի այցից անմիջապես հետո այդ երկրի ԱԳՆ–ն որոշեց կրկին մեղադրել «միջազգային հանրությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ»:

Բաքվից հնչեցին նաև փորձագիտական կարծիքներ: «Ֆրանսիան չունի լծակներ` օգնելու կարգավորել հակամարտությունը: Օլանդի այն հայտարարությունը, թե իբր Ֆրանսիայի համար ստատուս–քվոն անընդունելի է, ոչ այլ ինչ է, եթե ոչ միջնորդական խաղ»,– ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Ըստ նրա` հակամարտության լուծումը կախված է Ռուսաստանից: «Հենց Մոսկվան պետք է ակտիվորեն ազդի Հայաստանի վրա, որպեսզի Երևանը վերադառնա իրավական դաշտ: Բայց, ցավոք, Ռուսաստանը դեռևս չի ցանկանում օգնել հակամարտության կարգավորմանը»,– ասել է քաղաքագետը:

Իրավական դաշտ ասելով` ադրբեջանցի քաղաքագետը, ըստ ամենայնի, նորից հիշել է ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Իսկ որ ռուսական կողմը գոնե այս պահին պնդում է այն, ինչ մյուս համանախագահները՝ փաստ է: Վերջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հակամարտության կողմերին կոչ արեց կատարել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Ռուսաստանի դիրքորոշման առումով, անշուշտ, կարևոր է Սարգսյան–Պուտին երեկ կայացած հանդիպումը: Թե կողմերը վարագույրից այն կողմ ինչ կպայմանավորվեն և ինչպես կընթանա կարգավորման պրոցեսը՝ կերևա հաջորդիվ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՔրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի․ մանրամասներԱլիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Սախալինի գետում 10-ամյա տղայի դիակ են գտելԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Մոսկվայում կրшկ են բացել էլիտար ռեստորանի ադրբեջանցի սեփականատիրոջ մեքենայի վրա Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ