Բժշկական համալսարանի անվտանգության ծառայության ձերբակալված պետն ազատ է արձակվել. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանն ազատ է արձակվել։ Նրան ձերբակալել էին 2016թ․ սեպտեմբերին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի պատճառով՝ 308-րդ հոդվածով: Պարզվել էր, որ պետական ավարտական և ընթացիկ քննությունների ժամանակ Վանիկ Գինոսյանը գումարի դիմաց դրական գնահատականներով է ապահովել որոշ ուսանողների։
Բժշկականից «Հրապարակ»-ին տեղեկացրին, որ փետրվարի 8-ին Գինոսյանն ազատվել է համալսարանի անվտանգության ծառայության պետի պաշտոնից և տեղափոխվել տնտեսական բաժին՝ սպասարկելով Կոմիտասի պողոտայում տեղակայված Բժշկական համալսարանի հանրակացարանը: Փորձեցինք ԱԱԾ-ից պարզել, թե ինչ հիմքով է ազատ արձակվել Գինոսյանը, սակայն մեզնից գրավոր հարցում պահանջեցին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



