Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կլեոպատրայի գեղեցկության գաղտնիքները

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Կլեոպատրայի գեղեցկության մասին բազում լեգենդներ են պտտվում: Ոմանք պնդում են, որ թագուհին անհավանական գեղեցկություն ուներ, մյուսները հակառակվում են և ապացուցում, որ Կլեոպատրայի արտաքինն ընդհանուր ոչինչ չուներ գեղեցկության չափանիշերի հետ: Գեղեցկությունը ճաշակի հարց է: Տարբեր ժամանակներ, տարբեր ճաշակներ: Սակայն Կլեոպատրայի մասին չեն դադարում խոսել: Այդ դեպքում ո՞րն է գաղտնիքը: Կլեոպատրան սիրում էր ինքն իրեն: Իսկ դա նշանակում է, որ թագուհին քիչ ժամանակ չէ, որ տրամադրում էր իր խնամքին: Չնայած այրող արևին` նրա մազերը միշտ փայլում էին, իսկ մաշկն արձակում էր հաճելի բույր և տարբերվում էր իր հարթությամբ և առաձգականությամբ: Չխորանալով նրա մյուս առավելությունների մեջ` կասենք, որ նա հիանալի կրթություն ուներ և կատարյալ տիրապետում էր հմայելու արվեստին:

Աղբյուրները հավաստում են, որ Կլեոպատրաստ մահացել է 37 տարեկանում, իսկ այն ժամանակ այդ տարիքի շատ քչերն էին հասնում: Ուստի թագուհին նաև նախանձելի առողջություն ուներ: Այդ ամենին գումարելով ինքն իրեն խնամելու կարողությունը` կարող ենք վստահ ասել, որ Կլեոպատրան Եգիպտոսի արժանի թագուհի էր: Ասում են, չէ՞` չկա տգեղ կին, կան կանայք, ովքեր չգիտեն օգտվել բնության պարգևած բարիքներից: Իսկ Կլեոպատրան գիտեր: Մարմնի խնամք Կլեոպատրայի գեղեցկության գլխավոր գաղտնիքը համարվում են նրա «կաթնային լոգանքները»: Դրանք պատրաստվում էին ավանակի կաթից` ավելացնելով մեղր: Ըստ որոշ աղբյուրների` ավելացնում էին նաև նշի յուղ:

Վաննայի ջերմաստիճանը պետք է համապատասխան լիներ մարմնի ջերմաստիճանին` 36-37: Այդ վաննայում թագուհին պառկում էր 15-20 րոպե: Բնականաբար նման շքեղություն հիմա շատ քչերը կարող են իրենց թույլ տալ: Բայց դրան կարելի է ստեղծագործ մոտենալ. մեկ լիտր կովի կաթին ավելացնել 200-300 մլ. բնական մեղր և մի քանի գդալ ձիթապտղի յուղ: Ստացված լուծույթը խառնում են վաննայի ջրի հետ և այն նմանեցնում եգիպտական թագուհու վաննային: Եթե չեք կարող ձեզ վաննա թույլ տալ, ապա կարող եք «փոքրացնել մասշտաբն» ու բավարարվել ձեռքերի վաննակով` կես լիտր կաթ և երկու-երեք թեյի գդալ մեղր: Վաննայի ազդեցությունն ուժեղացնում էր ծովի աղով պատրաստված սկրաբը, որով մաքրում էին թագուհու մարմինը մինչև վաննան: Այն մաքրում և փափկեցնում էր մաշկը` դրանով պատրաստելով մարմինը լոգանքին: Այն պատրաստելու համար խառնում եք 200 գրամ ծովի աղը 100 մլ. խիտ սերուցքի հետ: Դեմքի խնամք Դեմքի խնամքի պարագայում նույնպես Կլեոպատրան նախընտրում էր ավանակի կաթի և մեղրի լոգանքին համապատասխան դիմակներ: Այսօր մենք հնարավորություն ունենք ավանակի կաթը փոխարինել կովի կաթով: Դիմակը պատրաստելու համար բավական է խառնել կաթն ու մեղրը` ամեն մեկը 2-3 թեյի գդալ չափով և մաքրել դրանով մաշկը 15-20 րոպեի ընթացքում, որից հետո գոլ ջրով մաքրել այն: Մյուս գաղտնիքը կավի դիմակներն էին: Դրանց պատրաստման համար գտնում էին սպիտակ կավ, որը բացում էին ավանակի կաթի մեջ, ավելացնում մեղր ու կիտրոնի հյութ:

Այսպիսի դիմակ ինքներդ էլ կարող եք պատրաստել. 2 ճաշի գդալ կավ, 2 ճաշի գդալ կաթ, 1 ճաշի գդալ մեղր և 1 թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ: Պահում եք դիմակը 15-20 րոպե և մաքրում գոլ ջրով: Մազերի խնամք Կլեոպատրայի փայլուն մազերի գաղտնիքը կայանում էր ձվային դիմակներում: Ձվի մի քանի դեղնուցը հարում էին և քսում թագուհու մազարմատներին: Այն մաքրում էին սովորական տաք ջրով: Օրգանիզմի մաքրում Կլեոպատրան հոգ էր տանում ոչ միայն իր արտաքնի, այլև առողջության մասին նույնպես: Ներքին առողջություն` արտաքին գեղեցկություն:

Ինչպես հաստատում են ուսումնասիրությունները` Կլեոպատրան երկու շաբաթը մեկ խմում էր կիտրոնի և ձիթապտղի յուղի 100 մլ-անոց հյութ: Կա այնպիսի կարծիք, որ նա մի քիչ էլ ջուր էր ավելացնում: Այս հյութը պետք է ըմպել առավոտյան` ուտելուց առաջ: Բույրերի գերության մեջ Կլեոպատրայի գեղեցկության շատ կարևոր մաս էր կազմում նրա մաշկի բույրը: Հապա մտածեք` կաթն ու մեղրը գիտակցության վրա են ազդում: Մեղրը միշտ ասոցացվել է բնության հետ, իսկ կաթը` նորածնի: Կլեոպատրայի այդ բույրը հիպնոսացնում էր: Ահա այսքան պարզ են մեծն թագուհի Կլեոպատրայի գեղեցկության գաղտնիքները, որոնցից կարող եք օգտվել նաև դուք տնային պայմաններում:

Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում