Էթնա հրաբուխը կրկին ժայթքել է. տաս հոգի վնասվածքներ են ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիցիլիայում Էթնա հրաբուխի ժայթքման հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է իտալական La Repubblica թերթը:
Թերթի տվյալներով` մի խումբ զբոսաշրջիկներ մոտեցել են հրաբուխի խառնարանին, ինչի արդյունքում նրանք այրվածքներ և այլ վնասվածքներ են ստացել: Ներկայումս նրանց վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Վերջին երեք շաբաթների ընթացքում Էթնան ժայթքել է երեք անգամ: Վերջին անգամ հրաբուխը լավան ժայթքել է մինչև 270 մետր բարձրություն:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



