Որն է գարնան գլխավոր նախուտեստը
ԼԱՅՖԳարնան գլխավոր նախուտեստը մարինացված սխտորն է

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.
Կալորիականություն – 51 կկալ
Սպիտակուցներ – 1.4 գ
Ճարպեր – 0.1 գ
Ածխաջրեր – 11.3 գ
Բաղադրիչներ
- Սխտոր – 250 գ
- Աղ – 1 ճ/գ
- Քացախ – 50 մլ
- Շաքարավազ – 50 գ
- Գինու քացախ – 50 մլ
Պատրաստման եղանակը
- Սխտորի պճեղները մաքրել, լցնել աղ արած եռացող ջրի մեջ և խառնելով եփել 3-4 րոպե: Ջուրը թափել և սխտորը լցնել կես լիտրանոց բանկայի մեջ:
- Թասի մեջ տաքացնել քացախների, ջրի և շաքարավազի խառնուրդը, խառնել և սպասել, որպեսզի շաքարավազը հալչի: Ստացված խառնուրդը տաք վիճակում լցնել սխտորի վրա, փակել բանկան և օգտագործել 1 շաբաթ անց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



