Ավելի քան 60 մարդ Է զոհվել Պերուում մոլեգնող հեղեղումներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 62 մարդ Է զոհվել Պերուում մոլեգնող սաստիկ հեղեղումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է հարավամերիկյան այդ երկրի արտակարգի իրավիճակներում գործողությունների կենտրոնը:
Globovision հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ տարերքի պատճառը դարձել Է «Էլ Նինիո» կլիմայական երեւույթը Խաղաղ օվկիանոսում:
Իշխանությունները ճշտում են, որ տարերքն ընդգրկել Է երկրի 25 տարածաշրջաններից 20-ը, ընդհանուր առմամբ վերքեր են ստացել 70-ից ավելի բնակիչներ, 11 հոգի անհայտ կորել Է: Տուժել Է կամ ոչնչացվել առնվազն 56 հազար պերուացիների ունեցվածքը: Ընդամենը տարերքի գոտում հայտնվել Է շուրջ 546 հազար բնակիչ:
Պերուի կառավարությունը մարտի 16-ին հայտարարել Է երկրի մայրաքաղաք Լիմայի դպրոցներոմ պարապմունքների դադարեցման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



