Ստամբուլի օդանավակայանում կայծակը խփել է վայրէջք կատարող երկու ինքնաթիռի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿայծակը խփել է Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում վայրէջքի պատրաստվող երկու ինքնաթիռի՝ տեղեկացնում է Dogan-ը:
Ստամբուլում շարունակվում են հորդառատ անձրևները: Կայծակը խփել է առաջին ինքնաթիռի առաջնամասին, ինչի մասին հերթապահները տեղեկացրել են երկրորդ ինքնաթիռի օդաչուներին: Նրանք որոշել են լրացուցիչ շրջան կատարել, սակայն կայծակի հարվածից հնարավոր չի եղել խուսափել:
Երկու ինքնաթիռներին էլ արդյունքում հաջողվել է վայրէջք կատարել օդանավակայանում. տուժածների և ինքնաթիռների վնասվելու վերաբերյալ տեղեկություններ չկան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



