Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գազի սակագինը զգալիորեն նվազեցնելու ձևերն էլ կան, ճանապարհներն էլ, պարզապես դա ձեռնտու չէ իշխանություններին. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ այս պահին Հայաստանում գազի սակագինը նվազեցնելու ռեսուրսներ դեռ չկան, իսկ ով որ կարող է նվազեցնել, թող ասի, թե ինչպես է մտադիր դա իրականացնել։ 

Նման հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում ոլորտի փորձագետների մոտ, քանի որ գազի սակագնի իջեցման բազում չօգտագործված կամ «անտեսված» եղանակներ կան: Այսօր դրանցից միայն երկուսին կփորձենք անդրադառնալ:

Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանը, ով նաև գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ է եղել, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ առաջինը հարկավոր է գազի փոխադրման մայրուղային ցանցերի համակարգում գրանցվող «կորուստների» պատմությունը վերանայել: 

«Պաշտոնական ցուցանիշների համաձայն` այն կոչվում է գազատարների տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ, որը տարեկան կազմում է մոտ 100 մլն խորանարդ մետր: Եվ ՀՀ կառավարության 2007 թ.–ին հաստատված մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնակարգի համաձայն, կարող են որոշակի տեխնոլոգիական գործողությունների հետևանք լինել: Սակայն տերմինաբանության մեջ օգտագործվող «անխուսափելի» բառը մի կողմից` զարմանք է առաջացնում, իսկ մյուս կողմից այնպիսի պատրանքային իրավիճակ է առաջացնում, թե այդ կորուստների դեմ որևէ կերպ պայքարել հնարավոր չէ»,– ասաց Է. Սահակյանը:
Ի դեպ, գազի ընդհանուր համակարգը կազմված է երկու տարբեր՝ տեղափոխման և բաշխման համակարգերից: Գազի տեղափոխմամբ զբաղվում է «Արմտրանսգազ» կազմակերպությունը, որտեղ էլ գազի տեղափոխման ժամանակ գրանցվում են այսպես ասած՝ «գազի կորուստները»: Իսկ հետագայում արդեն պաշտոնական փաստաթղթերում այն ամրագրվում է որպես՝ «տեխնոլոգիական անխուսափելի կորուստ»: 

«Նման բան իրականում գոյություն չունի և տեղափոխման ցանցերում կորուստներ չեն կարող լինել: Այն մտածածին, օդից վերցված և հորինված բառ է, որն օգտագործվում է «Գազպրոմ Արմենիայի» հաշվետվություններում գազաբաշխիչ ցանցում աշխատող անձնակազմին պաշտպանելու և մյուս կողմից էլ տպավորություն ստեղծելու համար, թե այդ կորուստները, իբրև թե, անխուսափելի են և դրա դեմ պայքարելը փաստացի անիմաստ է»,– ասաց Է. Սահակյանը: 

Փորձագետը համոզված է, որ գազի ոլորտի պատասխանատուները շահարկելով հասարակության անտեղյակությունն այս հարցի մասին, արդեն երկար տարիներ է, ինչ այդ կորուստները մտցրել են գազի տարեկան հաշվետվություններում, սակայն իրականում գազի բարձր ճնշման տեղափոխման ցանցը պետք է ամբողջությամբ հերմետիկ լինի և տեսականորեն պետք է որևէ կորուստ չլինի: Իսկ այս դեպքում նման կորուստների ներառումը ընդհանուր հաշվեկշռի մեջ բերում է նրան, որ գազի սակագինը արհեստականորեն ուռճացվում է: 

Մեկ ուշագրավ համեմատություն ևս: Եթե Հայաստանում գազի տեղափոխման խողովակաշարի երկարությունը նույնիսկ մոտ 1000 կիլոմետր լինի, ապա Ռուսաստանում այն տասնյակ հազարավոր կլիոմետրերի է հասնում, իսկ տեղափոխվող գազի ճնշումն էլ երկու անգամ ավելի մեծ է: Եվ եթե Ռուսաստանում նույնպես Հայաստանի նման կորուստները 3–4% կազմեին, ապա այդ երկրում ֆինանսական լուրջ կորուստներ կարձանագրվեին:

Փորձագետը «հուշում է», որ Հայաստանի գազային տնտեսության գազաբաշխման ցանցում տեխնոլոգիական կորուստների վերանայման խիստ պահանջ է հասունացել, քանի որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի այդ օդից ծնված կորուստները նվազագույնը 90%–ով կրճատվեն: 

«Այդ կորուստները անհիմն են և եթե հաշվի առնենք գազի գնման սակագինը, ապա կրճատելով կորուստները, համակարգի փոփոխական ծախսերը տարեկան կտրվածքով կկրճատվի առնվազն 150 միլիոն դոլարով: Դրա հետևանքով սպառողներին մատակարարվող գազի մեկ խորանարդի սակագինը համապատասխանաբար հնարավոր կլինի նվազեցնել նվազագույնը 5 դրամով»,– ասաց Է. Սահակյանը:

Մյուս հարցը, որը կրկին անհապաղ վերանայման կարիք ունի, գազի սակագնի հաշվարկման մեթոդաբանությունն է: Այն ամրագրված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թ.–ի որոշմամբ: Համաձայն այդ որոշման, գազի համակարգում փոխադրման, բաշխման և կարգավորման սակագները հաշվարկվում են կրկին հաշվի առնելով համապատասխան ցանցերի «կորուստները»: Այսինքն, որքան այդ կորուստների չափն ավելանում է, համապատասխանաբար ավելանում են նաև գազի բաշխման, տեղափոխման և կարգավորման ծախսերը: 

«Այսինքն` գազի կորուստների ավելացումը ֆինանսապես ձեռնտու է գազամատակարարմամբ զբաղվող ընկերությանը: Եվ այդ պայմաններում ծիծաղելի է սպասել, որ գազի համակարգի աշխատակիցները համակարգի կորուստները նվազեցնելու ուղղությամբ որևէ ջանք գործադրելու ցանկություն կունենան, քանի որ դրանք անմիջականորեն կապված են համակարգի աշխատողների աշխատավարձերի չափերի հետ: Եվ այդ է պատճառը, որ նրանք ամենևին էլ շահագրգռված չեն այդ համակարգի «կորուստները» վերացնելու հարցում»,– ասաց Է. Սահակյանը:

Փորձագետը համոզված է նաև, որ անհրաժեշտ է անհապաղ վերանայել նաև այդ կորստաբեր մեթոդաբանությունը և այնտեղ նոր դրույթ ավելացնել, որ գազի համակարգի աշխատակիցների կողմից կորուստները չվերացնելու դեպքում նրանց համապատասխան ֆինանսական պատասխանատվության ենթարկեն: Այս երկու կետի վերանայման դեպքում Է. Սահակյանը վստահ է, որ հնարավոր կլինի սպառողներին մատակարարվող գազի սակագինը առնվազն 10 դրամով նվազեցնել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ