Արթուր Սարգսյանը պետք է հուղարկավորվի հերոսին վայել ձևով. Արման Վարդանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեզնից անժամանակ հեռացած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», Արցախյան պատերազմի բովով անցած մեր հայրենակիցը, գաղափարի անխոնջ մարտիկն ու զինվորը, իր կյանքը տվեց որպես հերոս՝ դառնալով հայ մարդու իսկական տեսակի խղճի և բարոյականության մարմնացումը», Past.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ հավելելով. «Որպես ազգի զինվորի, որպես գաղափարի նվիրյալի, պահանջում ենք, որ Արթուր Սարգսյանի վերջին հանգրվանը լինի Եռաբլուրը՝ հայ ժողովրդի հարատևության համար նահատակված մեր մնացած հերոսների կողքին: Սա նվազագույնն է, որ կարող են անել իշխանությունները: Հայ ժողովուրդն իր արժանավոր զավակին վերջին հրաժեշտը պետք է տա հերոսին վայել կերպով»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



