Սարգիս Ադամյանի գոլն օգնել է Շտայնբախին հաղթել
ՍՊՈՐՏԳերմանիայի ռեգիոնալ լիգայի 27-րդ տուրում «Շտայնբախը» հյուրընկալվել է «Հոֆենհայմ-2»-ի կողմից և 3:1 հաշվով հաղթանակ տոնել:
Հյուրերի կազմում հանդիպման 33-րդ րոպեին խփած գնդակով աչքի է ընկել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Սարգիս Ադամյանը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Ի դեպ, սա հայ ֆուտբոլիստի արդեն 15-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:
Այս հաղթանակի շնորհիվ «Շտայնբախը» վաստակել է 53 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



