Փարիզի օդանավակայանում անհայտ անձը հարձակվել է զինվորականների վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓարիզի «Օրլի» օդանավակայանում անհայտ անձը հարձակվել է անվտանգությունն ապահովող զինվորական պարեկային խմբի վրա և փորձել խլել զինվորականներից մեկի զենքը։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել հարավային տերմինալում։ Չարագործն իր դեմ ուղղված կրակոցից սպանվել է։
Օդանավակայանից մարդկանց տարհանել են։ Դեպքի վայր ժամանած սակրավորները փորձում են պարզել չարագործի մոտ պայթուցիկների առկայությունը։
«Օրլին» գտնվում է Փարիզի հարավում։ Այն հիմնականում օգտագործվում է ներքին չվերթների համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



