Միջադեպ Կասկադում՝ «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ
ՎԻԴԵՈ«Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ այսօր՝ մարտի 18-ին Երեւանում, փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Կասկադում։
Դաշինքի ներկայացուցիչները փորձել են քարոզարշավն իրականացնել Կասկադ պուրակում, սակայն տարածքի անվտանգության աշխատակիցներն արգելել են՝ պատճառաբանելով, որ այնտեղ թանգարան է եւ արգելված է այդ տարածքում քարոզարշավ իրականացնել։
«Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բանավեճի չբռնվեց նրանց հետ։
Նրանք տարածքը շրջանցեցին եւ շենքերի բակում իրականացրեցին քարոզարշավը, որից հետո անարգել շարունակեցին Կասկադի տարածքում։
Այս պահին «Ելք»-ի անդամները շարունակում են քարոզարշավը Բաղրամյան պողոտայում։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



