Ո՞ւմ մոտ է առաջացել Հաց բերողի աճյունը Եռաբլուր պանթեոնում հողին հանձնելու գաղափարը
ԲԼՈԳՀրանտ Մելիք-Շահնազարյան
Չգիտեմ՝ որտեղ և ում մոտ է առաջացել Հաց բերողի աճյունը Եռաբլուր պանթեոնում հողին հանձնելու գաղափարը, բայց այն ինձ դուր չի գալիս։ Չէի ուզում խոսել դրա մասին, բայց նաև լռել չկարողացա։ Չնայած Արթուր Սարգսյանը իմ հերոսը չէ, այնուամենայնիվ, ես առանձնապես դեմ չէի լինի, եթե, օրինակ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն ուզեին տանել կամ որևէ եկեղեցու բակում հուղարկավորեին և այլն, բայց ոչ Եռաբլուր։ Եռաբլուրը ռազմական պանթեոն է։ Այն հստակ ուղղվածություն և միանգամայն այլ խորհուրդ ունի։ Չի կարելի ամեն ինչ խառնել իրար։ Սխալ է։ Ի վերջո, մարդու հերոս լինել-չլինելն իր շիրիմի տեղով չի որոշվում։ Վստահ եմ՝ Արթուր Սարգսյանին իրապես հերոս համարող մարդիկ նրա գերեզմանին կայցելեն անգամ եթե այն Հայաստանի ամենահեռավոր անկյունում լինի։ Մնացածը ձև է։ Ու հնարավոր է նաև, որ հերթական կարևոր արժեքը վարկաբեկելու ցանկություն կա (անկեղծ հույս ունեմ, որ այդպես չէ, բայց նաև դա չեմ բացառում)։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



