2 գեղեցիկի միաձուլում. Մոնիկա Բելուչին` Dolce&Gabbana-ի լավագույն զգեստներով (լուսանկարներ)
ԼԱՅՖՍովորաբար, հեղինակավոր նորաձևության տները սիրում են իրենց համար ստեղծագործական մուսա ընտրել անվանի դերասանուհիների, երգչուհիների և այլ բնագավառներում հայտնի կանանց։ Սակայն հարկ է նշել, որ այս տեսակ համագործակցությունների շարքում առանձնանում է «Dolce&Gabbana-Մոնիկա Բելուչի» տանդեմը, որի արդյունքը խելքահան է անում միլիոնավոր տղամարդկանց ու «նախանձի» առիթ տալիս բազմաթիվ կանանց։
Ինչպես նշում է Tatler-ը, դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան արդեն 1 տասնամյակից ավելի է, ինչ ստեղծագործում են ու բարձր նորաձևության արվեստի գլուխգործոցներ ներկայացնում` ոգեշնչվելով կրքոտ իտալուհուց։
Հետաքրքրական է, որ հատուկ Բելուչիի համար զգեստներ կարելիս դիզայներները նախապատվությունը տալիս են սև գույնին, որը հրաշալիորեն ընդգծում է գեղեցկուհու կանացի և գայթակղիչ մարմնաձևերը։
Ստորև գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացնում ենք Բելուչիի ամենատպավորիչ ելույթները` Dolce&Gabbana-ի լավագույն զգեստներով.
















Աղբյուրը` Tert.am



