Ո՞վ էր թիվ 67 երթուղու ավտոբուսից գողություն կատարողը. բացահայտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին և հրավիրել 1973 թ. ծնված Անահիտ Վ.-ին:
Պարզվել է, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում Սերգեյ Մ.-ն Անահիտ Վ.-ի բաճկոնի գրպանից գողացել է 13.000 դրամ և 5 դոլար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



