Unilever-ը 7.44 մլրդ դոլարով կվաճառի իրեն պատկանող որոշ բրենդեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆUnilever բրիտանա-նիդեռլանդական ընկերությունը պատրաստվում է 7.44 մլրդ դոլարով վաճառել իրեն պատկանող սննդային բրենդերից մի քանիսը, ինչի մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ վաճառվելիք ընկերությունների շարքում են կարագի և մարգարինի արտադրությամբ զբաղվող Flora-ն, Stork-ը:
Հայտնի է, որ փետրվարին Unilever-ը չեղարկել էր Kraft Heinz ընկերության հետ միավորվելու առաջարկը, որը գնահատվել էր 143 մլրդ դոլար՝ նշելով, որ այդ միավորումը բաժնետերերին որևէ ֆինանսական առավելություն չի տա:
Նշվում է, որ 1930թ. նիդեռլանդական Uni և բրիտանական Lever ընկերությունների միավորման արդյունքում ստեղծված Unilever-ին են պատկանում 400-ից ավելի բրենդ, որոնք գործում են աշխարհի 170 երկրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



