Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կնպաստի համաշխարհային ճգնաժամերի հանգուցալուծմանը. ՀՀ Նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի միջուկային ծրագրի շուրջ շրջադարձային պայմանավորվածությունը կնպաստի համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ընթացքում: «Այս տարի բոլորս ականատես եղանք, թե ինչպես միասնական և համարժեք գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ հարթել միջազգային նշանակության կնճռոտ խնդիրներից մեկը: Մեր անմիջական հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվեց պատմական նշանակության համաձայնություն։ Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատև ու հետևողական քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ»,-նշեցՆախագահ Սարգսյանը:
Իրանի և վեց գերտերությունների միջև Լոզանում ապրիլին կայացած ութօրյաբանակցություններից հետո հաջողվել էր համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Կողմերը համաձայնել էին, որ Իրանի միջուկային ծրագիրը պետք էսահմանափակվի, իսկ պատժամիջոցները պետք է վերացվեն:



