Ռամոսը հոսպիտալացումից 48 ժամ անց ամբողջական խաղ է անցկացրել
ՍՊՈՐՏ«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղին (2:1) գաստրոէնտերիտի (ստամոքսաաղիքաբորբ) պատճառով հոսպիտալացվելուց 48 ժամ անց:
Հինգշաբթի օրը ֆուտբոլիստը շտապ ուղևորվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան կաթիլային ներարկում են նշանակել: Ռամոսը սուր ցավեր է ունեցել, որոնք նրան խանգարել են ամբողջ շաբաթվա ընթացքում մարզվել, գրում է «AS»-ը:
Պաշտպաններ Պեպեի և Ռաֆայել Վառանի բացակայության պատճառով Ռամոսը որոշել է մասնակցել ամբողջ հանդիպմանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



