Պեդրո. Հավանաբար Ազարը Չելսիի լավագույն ֆուտբոլիստն է
ՍՊՈՐՏ«Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը խոսել է լոնդոնյան թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի մասին:
Իսպանացի ֆուտբոլիստի կարծիքով բելգիացին ներկայիս «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստն է.
«Եթե Ազարը լավ է խաղում, թիմն էլ է լավ խաղում: Նա այստեղ լավագույն ֆուտբոլիստն է: Էդենն աստղ է, առանձնահատուկ ֆուտբոլիստ, որը լավ դրիբլինգի է տիրապետում: Նա միշտ կարողանում է վճռել խաղերի ելքը: Հավանաբար, նա թիմի լավագույն ֆուտբոլիստն է»,- Պեդրոյի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում Ազարը 11 գոլի հեղինակ է դարձել:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



