ԱՄՆ-ում գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ֆոտոսեսիա անող մոդելին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակչուհին, ով երազել է մոդել դառնալու մասին, մահացել է դժբախտ պատահարի հետևանքով. ֆոտոսեսիայի ժամանակ գնացքը վթարի է ենթարկել նրան:
CNN-ի հաղորդմամբ` Ֆրենդզանի Թոմսոնը քոլեջի ուսանող է եղել, սակայն երազել է մոդելային կարիերայի մասին:
«Նա ցանկացել է մոդել լինել: Հաստատ տաղանդ է ունեցել դրա համար, ինչպես նաև` ժպիտ», - ասել է Թոմսոնի փեսացուն:
Իշխանությունների տվյալների համաձայն` Թոմսոնի ֆոտոսեսիան անցկացվել է երկաթգծերի ֆոնին: Վթարը տեղի է ունեցել, երբ աղջիկը սկսել է հեռանալ իր ուղղությամբ եկող գնացքից, և նրան վթարի է ենթարկել հակառակ ուղղությամբ մոտեցող գնացքը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



