Էնրիկե. Ինյեստան անձամբ պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
«Պետք է հավատալ այն ամենին, ինչ ասում է Ինյեստան:
Մոտենալով կարիերայիդ ավարտին՝ դու երկու տարբերակ ես ունենում. կա՛մ ավարտել այն «Բարսելոնայում», կա՛մ՝ որևէ նոր բան փորձել, ինչպես վարվեց Չավին:
Իր ապագայի մասին որոշումը պետք է կայացնի անձամբ Ինյեստան»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Ինյեստայի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



