Volkswagen-ի ղեկավարի գրասենյակում ստուգումներ են իրականացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանական Մյունխեն քաղաքի դատախազությունն Audi-ի գործով ստուգումներ է իրականացրել Volkswagen-ի ղեկավար Մաթիաս Մյուլերի գրասենյակում և մի շարք փաստաթղթեր առգրավել: Այս մասին հայտնում է Bild am Sonntag-ը` հղում անելով ընկերության ներկայացուցչին:
Նշվում է, որ օպերատիվ միջոցառումներն իրականացվել են մարտի 15-ին` Բավարիա և Բադեն Վյուրտենբերգ երկամասերում տեղակայված գրասենյակներում, ինչպես նաև` անհատական բնակարաններում:
Հայտնի է, որ Volkswagen ավտոկոնցեռնը, որի մեջ մտնում է նաև Audi-ն, 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում մեղադրվել է դիզելային ավտոմեքենաները վնասակար արտանետումների իրական ցուցիչները նվազեցնող սարքավորումներով հագեցնելու համար: Այսպիսով, Volkswagen-ի նկատմամբ հետաքննությունն իրականացվում է Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



