G7-ի երկրները 1,8 մլրդ դոլար կհատկացնեն ՄԱԿ-ին՝ գաղթականներին օգնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆG7-ի երկրները եւ Պարսից ծոցի պետությունները 1,8 մլրդ դոլար կհատկացնեն ՄԱԿ-ին՝ գաղթականներին օգնելու համար: Այդ մասին, սեպտեմբերի 30-ին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Մենք պայմանավորվեցինք 1,8 մլրդ դոլար հատկացնել ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի փախստականների գործերի վարչությանը եւ Պարենի համաշխարհային ծրագրին»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ Գերմանիան կհատկացնի 100 մլն եվրո: Շտայնմայերը հավելել է, որ այդ նախաձեռնությանը մասնակցում է 12-15 երկիր:
Հատկացումներ կանեն այն երկրները, որոնք սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել են փախստականների եւ վերաբնակների համար հումանիտար գործողությունների աջակցմանը նվիրված հանդիպմանը: Այդ երկրների թվում են Ավստրիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Քուվեյթը, Քատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



