Գանայում 20 դպրոցական Է զոհվել ծառի տապալվելու հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Գանայում ծառի տապալման հետեւանքով 20 դպրոցականներ են զոհել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 19-ին Քինթամփո հանրահռչակ տուրիստական վայրում: Ավագ դպրոցի աշակերտները Էքսկուսիայի Էին եկել այնտեղ՝ հիանալու ջրվեժով, եւ որոշել են լողանալ:
Անձրեւախառը փոթորիկ Է սկսվել, եւ մեծ ծառը տապալվել Է հենց այնտեղ, որտեղ մարդիկ Էին լողանում: Դրա հետեւանքով 18 աշակերտներ զոհվել են տեղում, եւս երկուսը մահացել են հիվանդանոցում:
Տարբեր տվյալներով բուժում Է ստանում 11-ից մինչեւ 20 մարդ, նրանց թվում Է դպրոցի այն կառավարիչներից մեկը, որոնք պատասխանատու Էին ուղեւորության համար:
Տուժածներին հանելու համար փրկարարներն ստիպված բենզասղոցով կտրել են ճյուղերը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



