Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը` «Հավերժ ճամփորդ» խորագրով: Ցուցահանդեսին ներկա են գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, նկարիչներ, քանդակագործներ, բազմաթիվ այլ արվեստագետներ: Ցուցահանդեսին ներկայացվել է նկարչուհու 40 աշխատանք՝ տարբեր թեմատիկ ուղղվածություններով, այդ թվում` հայ դիցաբանությանը նվիրված նկարներ, ծաղկանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև բատիկա ոճի աշխատանքներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



