Սիցիլիայի եպիսկոպոսը մաֆիոզներին արգելել Է կնքահայր դառնալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելել Է կնքահայր լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մաֆիան միշտ օգտագործել Է «կնքահայր» տերմինը, որպեսզի կրոնական հեղինակությամբ օժտի իր պարագլուխներին, մինչդեռ իրականում այս երկու աշխարհներն անհամատեղելի են»,- հայտարարել Է հոգեւոր պետը, որի խոսքը մեջբերում Է The Guardian թերթը: Թեմի հովվապետը, սակայն, ընդգծել Է, որ իր դեկրետը չի փակում ապաշխարանքի ուղին այն մաֆիականների համար, ովքեր «կընդունեն սխալները եւ ներում կխնդրեն այն ամեն վատի համար, ինչ արել են»:
Պենիզիի թեմի մեջ Է մտնում նաեւ Կոռլեոնե քաղաքը, որտեղից սերվել Է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի՝ դրա վրա հիմնված ֆիլմի գլխավոր հերոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



