Հրշեջները մարել են Աշտարակի խճուղում բռնկված ավտոմեքենայի հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 20-ին, ժամը 15:30-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում այրվում է «Iran Khodro Samand» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվել է «Iran Khodro Samand» մակնիշի 13 OO 361 պետհամարանիշով ավտոմեքենայի ( վարորդ՝ Ս. Ս.-ին) շարժիչի հատվածը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել ՝ 15:51-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



