Դամասկոսը պատրաստ Է քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը. Ասադ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի իշխանությունները պատրաստ են քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը, բայց նրանք պետք Է իմանան՝ ովքեր են մասնակցելու Ժնեւի բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ռուս լրագրողներին հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Մենք պատրաստ ենք քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ սահմանադրությունը, բայց մեզ անհրաժեշտ Է իմանալ՝ ովքեր են մտադիր մասնակցել Ժնեւի բանակցություններին, պատրաստվում են նրանք արդյոք քննարկել նույն փաստաթուղթը, թե՝ ոչ»,- ասել Է Ասադը:
Նա հիշեցրել Է, որ սիրիական ընդդիմության պատվիրակությունը չի մասնակցել անցած շաբաթ Աստանայում կայացած բանակցությունների հերթական փուլին: Ըստ Սիրիայի նախագահի, այդ որոշումը կապված Է Թուրքիայի «բացասական ազդեցության» հետ:
Ավելի վաղ Ռուսաստաննն առաջարկել Է սահմանադրական հանձնաժողովի ստեղծման նախագիծ, որը կզբաղվի Սիրիայի նոր սահմանադրության մշակմամբ:
Ժնեւում միջսիրիական բանակցությունների հինգերորդ փուլը կսկսվի մարտի 23-ին: Պատվիրակությունները Շվեյցարիայում կհավաքվեն մեկ օր առաջ: Ենթադրվում Է, որ կողմերը քննարկելու են կառավարության ստեղծումը, երկրի նոր հիմանական օրենքի մշակման գրաֆիկը, ընտրությունները եւ ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



