ԱՄՆ-ում մի շարք ավիաընկերությունների չվերթերում կարգելեն Էլեկտրոնային սարքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են մի շարք արտասահմանյան ավիաընկերությունների չվերթերով Միացյալ Նահանգների քաղաքներ մեկնող ուղեւորներին արգելել սալոնում փոխադրել խոշորաչափ Էլեկտրոնային սարքեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց: Նրանց խոսքով՝ դա թելադրված Է հակաահաբեկչական անվտանգության նկատառումներով:
Պետական պաշտոնյաները ճշտել են, որ նոր կանոնները կվերաբերեն շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերությունների, որոնք թռիչքներ են կատարում մի շարք երկրներից, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանից: Դրանց թվում կլինեն այն փոխադրողները, որոնք բազավորված են Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում, այլ ճշտումներ առայժմ չեն հետեւել:
Արգելքը կտարածվի այն սարքերի վրա, որոնք չափերով ավելի մեծ են, քան բջջային հեռախոսը: Այնպիսի իրեր, ինչպիսիք են պլանշետները, նոութբուքերը եւ խցիկները, կարելի Է փոխադրել սոսկ ստուգում անցած ուղեբեռում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



