Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


13 գյուտարարներ, որոնք զոհ են գնացել իրենց հայտնագործություններին

ՖՈՏՈ

Մարդկային ուղեղի մեջ կա մի արմատացած բան, որը հաճախ մեզ ստիպում է ռիսկի գնալ և անել այնպիսի բաներ, որոնք ամբողջովին կփոխեն աշխարհը։ Քաղաքակրթության զարգացման ընթացքում տասնյակ հազարավոր հայտնագործություններ են կատարվել, որոնք երբեմն գերազանցել են հեղինակների սպասումները, մինչդեռ դրանցից շատերն էլ ձախողվել են։ Ահա այն 13 գյուտարարները, ովքեր զոհ են գնացել իրենց իսկ կատարած հայտնագործություններին։Image result for 20 inventions killed the inventors

13. Թոմաս Էնդրյուն Տիտանիկի գլխավոր ճարտարապետն էր, ում վստահված էր նավի առաջին ճամփորդության ղեկավարումը։ Էնդրյուն լավ գիտեր, որ նավը կարող է շատ խոցելի լինել սառցաջրերում, և Տիտանիկի համար ի սկզբանե երկակի հաստությամբ պատեր էր նախագծել՝ զինված, 20-ի փոխարեն, 46 փրկանավերով։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով նրա առաջարկած նախագիծը մերժվել էր։ Իսկ երբ 1912-ի ապրիլի 15-ին Տիտանիկը բախվեց սառցաբեկորին, Էնդրյուն հերոսաբար օգնում էր մարդկանց փրկանավերով արագ հեռանալ։ Նրան վերջին անգամ տեսել էին ծխելու համար նախատեսված սենյակում` արցունքները սրբելիս։ Թոմաս Էնդրյույի մարմինն այդպես էլ չհաջողվեց գտնել։

Image result for thomas andrews

12. Վիլիամ Բուլոքին է պատկանում մամուլի տպագրության սարքերի հայտնագործությունը։ Երբ նրանք հսկայական տպիչներ էին տեղադրում Philadelphia Public Ledger թերթի համար, Բուլլոքը փորձեց ոտքով պահել ճախարակի պարանը, սակայն շարժման ընթացքում սարքն ուղղակի փշրեց նրա ոտքը։ Արդյունքում նրա մոտ զարգացավ գանգրենա հիվանդությունը, որի պատճառով պետք էր նրա ոտքն անդամահատել։ 1867-ի ապրիլի 12-ին՝ վիրահատության ընթացքում Բուլլոքի մոտ առաջացան բազմաթիվ բարդություններ, որոնք հանգեցրին մահվան։William bullock inventor portrait.jpg

11. Ֆրենսիս Էդգար Սթեյնլին հայտնագործել է լուսանկարչական չորամանները, որոնք հետագայում վաճառեց Իսթմեն-Կոդակի սեփականատիրոջը՝ Ջորջ Իսթմենին։ Ստացված գումարով Սթեյնլին հիմնեց «Stanley Motor Carriage Company»-ն և զարգացրեց գոլորշիով աշխատող «Stainley Steemers» մեքենաների արդյունաբերությունը։ Երբ 1918 թվականի հուլիսի 13-ին Ֆրենսիս Սթեյնլին փորձարկում էր իր «Steemers»-ը, պարզվեց, որ նա մոռացել է տարածքի կենդանիների մի մասին հեռացնել այդտեղից։ Փորձարկման ընթացքում կենդանիներին չբախվելու համար նա թեքեց մեքենայի ղեկն այլ կողմ, բախվեց փայտերի կույտին և մահացավ։

Image result for Francis Edgar Stanley

10. Ֆրանսիացի Ժան-Ֆրանսուա Պիլեթրը դը Ռոզիեն քիմիայի և ֆիզիկայի ուսուցիչ էր, բայց միաժամանակ նա ավիացիայի իրական նախահայրն է։ 1783-ին Ռոզիեն առաջին անգամ օդապարիկով թռիչք կատարեց։ Բացի այդ՝ նա նաև առաջինն էր, ով փորձեց ջրածինն օգտագործել որպես վառելիք՝ այն հավաքելով բերանի մեջ, ապա փչելով այրվող կրակի վրա։ Մազերն ու հոնքերը կորցնելուց հետո նա հասկացավ, որ ջրածինը բավականին անկայուն և շուտ ցնդող նյութ է (այս փաստն ավելի ուշ հաստատեցին Հինդերբուգի հեղինակները)։ Իսկ 1785 թվականի հուլիսի 15-ին դը Ռոզիեն փորձեց իր օդապարիկով կտրել-անցնել Լա Մանշի նեղուցը։ Օդապարիկը վթարի ենթարկվեց, իսկ Ռոզիեն ու բոլոր ուղևորները զոհվեցին։

Pilatre de Rozier.jpg

9. Ամերիկացի Լուիս Սլոթինը միջուկային ֆիզիկայի մասնագետ էր, ով նաև աշխատել է Մանհաթանի նախագծի վրա։ Պատերազմից հետո նա դեռևս շարունակում էր փորձարկումներ անել պլուտոնիումով, իսկ փորձերից մեկի ժամանակ նյութերի տրոհման պատճառով ռեակցիա առաջացավ, ինչն էլ առաջացրեց ռադիացիոն ալիքների պոռթկում։ Մինչ մյուսներն արդեն բարձրացել էին մոտակա բլուրները, Սլոթինը, գիտակցելով պայթյունի լրջությունը, հերոսաբար ծածկեց այն իր իսկ մարմնով։ Նա մահացավ պատահարից երկու շաբաթ անց՝ 1946 թվականի մայիսի 30-ին։

8. Աշխարհում առաջին մոտոցիկլետը ստեղծել է Սիլվեսթեր Ռոփերը, ով իր ստեղծածն անվանում էր վելոցիպեդ։ Այն նման էր սովորական հեծանիվի, սակայն աշխատում էր շոգեշարժիչով։ 1896 թվականի հունիս 1-ին Ռոփերն այն փորձարկում էր հեծանվուղիներից մեկում՝ վարելով 65 կմ/ժ արագությամբ։ Նա հանկարծ ընկավ մոտոցիկլետից ու մահացավ։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ նա մահացել է սրտի կաթվածից, սակայն այդպես էլ չհաջողվեց իմանալ՝ նա ընկավ սրտի կաթվածի պատճառո՞վ, թե՞ ընկնելու արդյունքում կաթվածահար եղավ։ Ի դեպ՝ այդ ժամանակ նա 72 տարեկան էր։

7. Մարի Քյուրին լեհ քիմիկոս և ֆիզիկոս էր, ով երկու անգամ ստացել է Նոբելյան մրցանակ։ Բացի ճառագայթման տեսության և երկու քիմիական տարրերի բացահայտման հեղինակը լինելուց՝ նրան է պատկանում նաև ռենտգենային սարքերի գյուտը։ Քյուրին մահացել է 1934 թվականի հուլիսի 14-ին՝ ապլաստիկ սակավարյունությունից։ Հիվանդությունն առաջացել էր ճառագայթային ալիքների տակ գտնվելու պատճառով, իսկ նա իր մոտ պլուտոնիումի փորձանոթներ պահելու սովորություն ուներ։ Հիշեցնենք, որ պլուտոնիումը ռադիոակտիվ մետաղ է։

Image result for Marie Curie

6. Աուրել Վլայկուն ռումինացի գյուտարար է և իր ստեղծած «Վլայկու WR I, II, III» ինքնաթիռների փորձարկողը։ Նա կարողացել է գրանցել բազմաթիվ հաջողություններ, այդ թվում՝ կատարեով ամենաբարձր, ամենարերկար և ամենաարագ թռիչքները։ 1913-ի սեպտեմբերի 13-ին, երբ փորձում էր Կարպատյան լեռների վրայով անցնել ու գերազանցել իր նախկին ամենաբարձր թռիչքը, Վայկուի բախտն այլևս չբերեց։ Վթարի պատճառը չհաջողվեց պարզել ու այդպես էլ մնաց անհայտ։

Related image

5. Հորեյս Լոսոն Հանլին ստեղծել է ժամանակակից սուզանավերի նախատիպը։ Սուզանավի առաջին նմուշը փորձարկելիս 7 ծովագնացներ փակված էին մնացել սուզանավի մեջ և մահացել։ Ավելի ուշ Հանլին ներկայացրեց իր նոր, բարելավված սուզանավը, որի փորձարկողների ղեկավարն արդեն անձամբ ինքն էր։ 1863 թվականի հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Կարոլինայի ծովափերից մեկում Հանլին փորձարկեց իր նոր սուզանավը, որը կրկին շրջվեց, իսկ անձնակազմի բոլոր անդամները զոհվեցին՝ ներառյալ Հանլին։

Related image

4. Ալեքսանդր Բոգդանովը ռուս բժիշկ, գրող և քաղաքական գործիչ էր, ով հայտնաբերել է արյան խմբերը։ Բոլշևիկյան հեղափոխության ժամանակ նրան բանտ նետեցին, սակայն նա կարողացավ փրկվել և վերադառնալ բժշկության ոլորտ, ուր խորացավ արյան հետազոտության մեջ։ Ավելի ուշ Բոգդանը հիմնեց Հերմատոլոգիայի ինստիտուտ և համոզված էր, որ արյան փոխներարկումը կարող է լինել բնակչության երիտասարդացման բանալին։ Իր համոզմունքներն ապացուցելու համար նա որոշեց դառնալ դոնոր և իր արյունը փոխներարկելով տուբերկուլյոզով ու մալարիայով հիվանդ անձին՝ իր իսկ մարմնին ներարկեց այդ անձի արյունը։ Երկու օր հետո նա մահացավ, բայց հիվանդը սկսեց քիչ-քիչ ապաքինվել։ Հետո պարզվեց, որ նրանց արյան խմբերը չէին համապատասխանում։

Image result for Alexander Bogdanov

3. Աբու Նասր Իսմալի իբն Համմադ ա-Ջավհարին մահացել է մեր թվարկության 1008 թվականին, այժմյան Իրաքում գտնվող Նիշապուր քաղաքում։ Նա մուսուլման հոգևորական, գիտնական ու մի փոքր էլ գյուտարար էր։ Թռչել կարողանալու ցանկությունը նրան այնքան էր հրապուրել, որ որոշեց պատրաստել փետուրներով պատված փայտյա թևեր։ Դրանք իր մեջքին ամրացնելուց հետո նա ցատկեց մզկիթի տանիքից՝ հուսալով, որ իր պատրաստած թևերն իրեն չեն դավաճանի։ Փորձն անհաջող էր, սակայն ի հիշատակ մարդկությանը հայտնի առաջին նմանատիպ փորձի՝ մզկիթի պատին նկարեցին Աբուի որմնանկարը։

Related image

2. Չինացի Վան-Հուն ապրել է 16-րդ դարում։ Ոմանք ասում են, որ նրա մասին տեղեկությունները ստույգ չեն, ոմանք էլ, թե ճշմարիտ են, բայց մի բան կարելի հստակ ասել. նա լեգենդ է։ Վան-Հուն փորձել է ինքն իրեն ուղարկել Լուսին. սկզբում 47 հրթիռ է ամրացրել աթոռի վրա, ապա նստել դրա վրա և միաժամանակ վառել բոլոր հրթիռները։ Բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացել, և ասում են՝ երբ ծուխն անցավ, Վան-Հուն ու իր աթոռն անհետացել էին։

Image result for Wan-Hu

1. Ֆրանց Ռայնշելթը հայտնի է որպես «թռչող դերձակ», ով պարաշյուտ-վերարկուների հեղինակն է։ Իր ստեղծածի գործելիությունն պացուցելու համար նա խաբեց Էյֆելյան աշտարակի պահակներին, որպեսզի կարողանա ցուցադրել իր հնարքը։ 1912 թվականի փետրվարի 4-ին Ֆրանցը կազմակերպել էլ մի մեծ միջոցառում՝ հրավիրելով նաև մամուլի ներկայացուցիչներին, որպեսզի բոլորն ականատես լինեն իր թռիչքին։ Ֆրանցը ցատկեց հարթակի վրայից, իսկ ձգողականության ուժն, այնուամենայնիվ, գործեց։ Նրա թռիչքը հասցրել են տեսանկարահանել, և այն այժմ հասանելի է Youtube-ում:

Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համարՀակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասիցՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան