Հարավային Կորեայի պաշտոնազրկված նախագահը ներկայացել Է դատախազություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը պաշտոնաթող Է արվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտարարել Է, որ պատրաստ Է համագործակցել հետաքննության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում են հարավկորեական ԶԼՄ-ները:
«Ես անկեղծորեն համագործակցելու եմ հետաքննության հետ»,-ասել Է նա լրագրողներին դատախազության շենքի առջեւ, ուր կանչվել Էր հարցաքննության համար, ինչպես նաեւ ներողություն Է խնդրել իր շուրջը ծավալված սկանդալի համար:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ Է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ Է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել Է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում Է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



