Հայտնի են դարձել այն երկրները, որոնց կվերաբերի պլանշետների փոխադրման ԱՄՆ-ի արգելքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAssociated Press գործակալությունը պարզել Է, թե որ երկրների չվեթներին կվերաբերի ինքնաթիռների ուղեւորների ձեռնածանրոցում Էլեկտրոնային սարքերի՝ նոութբուքերի, պլանշետների եւ այլ սարքերի փոխադրման ԱՄՆ-ի իշխանությունների արգելքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
AP-ն, վկայակոչելով ամերիկացի պետական պաշտոնյաների, նշում Է, որ նման սարքերն ուղեբեռ հանձնել ստիպված կլինեն Կահիրեի (Եգիպտոս), Ամմանի (Հորդանան), Էլ Քուվեյթի (Քուվեյթ), Կասաբլանկայի (Մարոկո), Դոհայի (Քաթար), Էր Ռիադի եւ Ջեդդայի (Սաուդյան Արաբիա), Ստամբուլի (Թուրքիա) եւ Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) միջազգային օդանավակայաններից ուղիղ չվերթներով մեկնող ուղեւորները:
AP-ի աղբյուրների խոսքով՝ արգելքի գործողության ժամկետներն առայժմ ստույգ որոշված չեն:
Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր Է մարտի 21-ից ձեռնածանրոցում արգելել Էլեկտրոնային սարքերի մեծ մասի՝ նոութբուքերի, պլանշետների, ֆոտոխցիկների եւ այլ սարքերի փոխադրումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



