Սիրիական բանակը հսկողություն Է հաստատել Հալեպ տանող հարավային մայրուղու նկատմամբ. Al-Masdar
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակը եւ ժողովրդական աշխարհազորի ուժերի մարտիկները լիակատար հսկողություն են հաստատել Սալամիա-Իթրիա ռազմավարական կարեւորություն ունեցող հարավային մայրուղու նկատմամբ, որը տանում Է Հալեպ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Al-Masdar արաբական հրատարակությունը:
Նրա տեղեկատվության համաձայն, զինվորականները կարողացել են ճեղքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանության գիծը եւ զինյալներից ազատագրել ավտոմայրուղու մերձակա շրջանները:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Սիրիայի կառավարական ուժերը ահաբեկիչների գրոհները հետ են մղել Դամասկոսի Ջուբար արեւելյան շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



