Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լիբանանում տեղի է ունեցել Բարսեղ Կանաչյանին նվիրված գրքի շնորհանդեսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Լիբանանի Ազգային առաջնորդարանի սրահում մարտի 17-ին տեղի է ունեցել «Բարսեղ Կանաչյան (1885-1967). մի կյանքի երաժշտացում» խորագրով գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Ուրբաթ, 17 Մարտ 2017-ի երեկոյեան Լիբանանի  Ազգային առաջնորդարանի «Երջօ  Սամուէլեան – Եռագոյն» սրահին մէջ` հովանաւորութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս.  Փանոսեանի, կազմակերպութեամբ Համազգայինի  Լիբանանի Շրջանային վարչութեան եւ գործակցութեամբ Հայկազեան համալսարանի  հրատարակչատան, տեղի ունեցաւ «Բարսեղ  Կանաչեան (1885-1967). Կեանքի մը  երաժշտացումը» խորագիրով գիրքին  շնորհահանդէսը:

Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան անունով բացման խօսքը արտասանեց Թամար Սնապեան-Սուրճեան: «Բ. Կանաչեան» քոլեճի ուսուցիչ, սոփրանօ Շողիկ Թորոսեան կատարեց «Ալվարդի երազը» եւ «Օրօր» ստեղծագործութիւնները` դաշնակի ընկերակցութեամբ դարձեալ քոլեճի ուսուցիչ Յասմիկ Գասպարեանի:

Համազգայինի անունով խօսք առաւ  «Բ. Կանաչեան»  երաժշտական  քոլեճի  տնօրէն  Վահրամ  Էմմիեան: ,

«Բ. Կանաչեան» քոլեճի կիթառի ուսուցիչ Մկրտիչ Միքայէլեան ներկայացուց իր մշակումով «Օրօր»-ը:

Գիրքը  ներկայացուց զայն աշխատասիրած դոկտ. Անդրանիկ  Տագէսեան, որ մանրամասնօրէն անդրադարձաւ գիրքին ծնունդի գաղափարին, բովանդակութեան, տպագրութեան հոլովոյթին, նպատակին, ապա այս աշխատանքին վերաբերող իր մտորումները կիսեց ներկաներուն հետ:

Իր խօսքի աւարտին Անդրանիկ Տագէսեան հաստատեց, որ այս գիրքի ծնունդին մէջ իրենց դերակատարութիւնը ունեցած են Սեդա Կանաչեան, տոքթ. Յարութիւն Նիկոլեան, ինչպէս նաեւ գրադարաններ, անհատներ, որոնք իր պրպտումներուն յագուրդ տուած են, նաեւ` Համազգայինի տպարանին անձնակազմը:

Տոքթ. Յարութիւն Նիկոլեան ընթերցեց այս առիթով Բ. Կանաչեանի դստեր, վերջնականապէս Միացեալ Նահանգներ հաստատուած Սեդա Կանաչեան-Թիւյսիւզեանի սրտի խօսքը, որուն մէջ ան իր խորին շնորհակալութիւնը յայտնած է դոկտ. Անդրանիկ Տագէսեանին, որ այդքան մեծ պրպտումներ եւ պեղումներ կատարած է` Կանաչեանի կեանքին ու գործունէութեան վերաբերող: Ան նաեւ շնորհակալութեան խօսք ուղղած է բոլոր անոնց, որոնք Բ. Կանաչեանի յիշատակը վառ կը պահեն: Տոքթ. Նիկոլեան իր կարգին դիտել տուաւ, որ Սեդա Կանաչեան-Թիւյսիւզեան եւս քիչ ներդրում չէ ունեցած արուեստի պատմութեան մէջ` Հայաստ անի եւ սփիւռքի պարագային ալ, ուստի անոր կեանքն ու աշխատանքը եւս արժանի են պեղուելու եւ լոյսին բերուելու:

Գեղարուեստական  բաժինը փակեց Համազգայինի «Գուսան»  երգչախումբը,  խմբավարութեամբ`  Գրիգոր Ալոզեանի` մեկնաբանելով երեք խմբերգներ` «Ծիծեռնակ», «Երազ» եւ «Հայրենի կարօտ». դաշնակի վրայ խումբին ընկերակցեցաւ Յասմիկ Գասպարեան: Յատկանշական եւ խորապէս տպաւորիչ էր Կանաչեանի կողմէ բազմաձայնուած «Երազ»-ի անդրանիկ մեկնաբանութիւնը «Գուսան»-ին կողմէ:

Հանդիսութիւնը եզրափակուեցաւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի խօսքով, որուն մէջ սրբազանը վերյիշեց դպրեվանքի իր առաջին օրը, երբ երաժշտութեամբ ողողուած էին դպրեվանքի սրահները. օրին իրենց ուսուցիչը` Գէորգ Գանտահարեան բացատրած էր, որ այդ երաժշտութիւնը Բարսեղ Կանաչեանի «Նանոր»-ին պատմութիւնը կը ներկայացնէր: Առաջնորդ սրբազանը ըսաւ, որ անկէ ետք ծանօթացան Կանաչեանի, սիրեցին զայն եւ հպարտացան անով:

Ձեռնարկէն ետք դոկտ. Անդրանիկ Տագէսեան մակագրեց «Բարսեղ Կանաչեան. Կեանքի մը երաժշտացումը» գիրքը, որուն պատրաստութեան եւ հրատարակութեան աշխատանքները կատարուեցան Համազգային «Վահէ Սէթեան» տպարանին մէջ»:

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ