Հնդկաստանում Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր են ճանաչվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Հնդկաստանի Ութարաքանդի նահանգի Բարձր դատարանը Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր Է ճանաչել: Վճիռը կայացրել են Ալոքա Սինգհ եւ Ռաջիվ Շարմա դատավորները, որոնք քննել են Հարիդվարի բնակիչ Մոհամադ Սալիմի հայցը: Սալիմը դատարան Է դիմել Գանգես գետի վտակներից մեկի ափամերձ հողերի զավթման առիթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գանգեսը եւ Յամունան պահպանելու համար դրանք եւ դրանց բոլոր վտակներն ու հուներն իրավական անձեր են հայտարարվել՝ համապատասխան բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ասված Է դատարանի վճռում: Այդ միջոցի անհրաժեշտությունը բացատրվում Է նրանով, որ Գանգեսը եւ Յամունան «կորցնում են իրենց բուն գոյությունը»՝ ըստ որում լինելով հնդկական հասարակության կարեւոր մասը:
«Բոլոր հնդուիստները խորապես հավատում են Գանգեսին եւ Յամունային, նրանք կապված են այդ գետերի հետ: Գետերը կենտրոնական դեր են խաղում Հնդկաստանի բնակչության կեսի, նրանց առողջության եւ բարեկեցության համար: Դրանք մեզ համար ֆիզիկական եւ հոգեւոր աջակցություն են ապահովում անհիշելի ժամանակներից»,- հավելում են դատավորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



