Սիրիայի զինված ընդդիմությունը հաստատել Է մասնակցությունը Ժնեւի բանակցություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Սիրիայի կառավարությունը եւ տեղի ապստամբական խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որոնք այս շաբաթ վերսկսվելու են Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են ՄԱԿ-ում:
ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների նոր փուլի սկիզբը Ժնեւում պլանավորված Է մարտի 23-ին: Ինչպես սպասվում Է, բանակցությունները կշարունակվեն մինչեւ ապրիլի 1-ը:
Ինչպես հայտնել Է համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին, հրավիրված բոլոր կողմերը, որոնք մասնակցել են բանակցությունների՝ փետրվարին կայացած նախորդ փուլին, հաստատել են իրենց մասնակցությունը:
Բանակցությունների մասնակիցները քննարկելու են Սիրիայի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը, ընտրությունները եւ հակաահաբեկչական միջոցառումները:
Նախքան բանակցությունների սկսվելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան կայցելի Մոսկվա, Էր Ռիադ եւ Անկարա՝ համաձայնեցնելու հանդիպման մանրամասները:
Ինչպես նշում Է BBC-ն, բանակցությունների նախապատրաստումն ընթանում Է Դամասկոսի արեւելյան շրջաններում տեղի ունեցող մարտերի ֆոնին: Դրանք շարունակվում են արդեն մի քանի օր:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



