Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եվրոպայի խորհրդում ՖՄԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված միջոցառում է անցկացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում՝ այդ կերպ ԵԽ շրջանակներում ազդարարելով 2018-2019թթ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությունն ու 2018թ. Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամ ուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի Դրագոնին, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՖՄԿ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ինչպես նաև Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի Դրագոնիի բացման ելույթներով, որից հետո Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Ֆլորանս Բենուա-Ռոհմերը հանդես եկավ «Ֆրանկոֆոնիան` ի սպաս մարդու իրավունքների» թեմայով դասախոսությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Պարույր Հովհաննիսյանը, մասնավորապես նշեց, որ Եվրոպայի խորհրդին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միավորում են միջազգային հարթակներում ֆրանսերենի խթանմանն ուղղված երկուստեք հանձնառությունը, ինչպես նաև երկու կառույցների փոխլրացնող նպատակները, որոնք միտված են երկխոսության միջոցով ամրապնդել միջազգային համագործակցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, լեզվամշակութային բազմազանության արժեքների շուրջ: Ուստի, պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից շուրջ 30-ը հանդիսանում են ՖՄÔ ¿ անդամ կամ դիտորդ պետություններ: ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց նաև Հայաստանի ակտիվ դերակատարությունն ինչպես ԵԽ-ում, այնպես էլ ՖՄԿ-ում:

Իր հերթին, Գաբրիելա Բատաինի Դրագոնին ներկայացրեց ԵԽ-ՖՄԿ միջև 2008թ. ստորագրված համատեղ հայտարարության հիման վրա իրականացող համագործակցության ընթացքը: Գլխավոր քարտուղարի տեղակալը նշեց նաև, որ ԵԽ-ում Հայաստանի արդյունավետ համագործակցությունը վստահություն է ներշնչում նաև ՖՄԿ-ում Հայաստանի հանձնառությունների հաջող կենսագործման համար:

«Ֆրանկոֆոնիան` ի սպաս մարդու իրավունքների» խորագրով դասախոսության ընթացքում պրոֆեսոր Ֆլորանս Բենուա-Ռոհմերը ներկայացրեց մարդու իրավունքների ոլորտում միջազգային տարբեր կառույցների հետ ՖՄԿ համագործակցության ծրագրերը, այնուհետև, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Հանդիսավոր միջոցառման ավարտին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն։

Հայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսին