ԱՄՆ-ում ինդեքսների փլուզումից հետո անկում Է սկսվել ասիական բորսաներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտի 22-ին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործնականում բոլոր ֆոնդային ինդեքսներն իջնում են ներդրողների այն կասկածների ֆոնին, թե ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի արագ եւ ամբողջապես իրականացնել խոստացված բարենորոգումները, որոնք նպատակամղված են աշխարհի խոշորագույն տնտեսության աճի աջակցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկյան ֆոնդային ինդեքսները նախօրյակին սրընթաց նվազել են ավելի քան 1 տոկոսով՝ անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր ռեկորդային տեմպերով: Ճապոնական Nikkei 225 ինդեքսն ընկել Է 1,9 տոկոսով, ավելի ընդարձակ Topix-ը՝ 1,8 տոկոսով: Չինական Shanghai Composite նվազել Է 0,8 տոկոսով, Հոնկոնգի Hang Seng-ը՝ 1,5 տոկոսով, հարավկորեական KOSPI-ն՝ 0,6 տոկոսով: Ավստրալական S&P/ASX 200-ն իջել Է 1,6 տոկոսով, նորզելանդական NZX 50-ը՝ 0,4 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



