Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհու մոտ հայտնաբերվել են դեղահաբի կտոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, մարտի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Մ. Ս.- ի գրպանում զննությամբ չոր անձեռոցիկի տուփի միջից հայտնաբերել են «ME 40» գրառմամբ, 0,8 գրամ ընդհանուր քաշով դեղահաբի կտոր, իսկ պայուսակի աստառի տակից` բջջային հեռախոսի 2 մարտկոց և 1 լիցքավորիչ: Այս մասին «Արմեպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավված դեղահաբն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



