Վիետնամում ԿԺԴՀ-ի նախկին դեսպանի որդուն կասկածում են Կիմ Չեն Նամի սպանության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիներից մեկը, որոնց Մալայզիայի ոստիկանությունը որոնում Է Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր սպանության կասկածանքով, Վիետնամում Հյուսիսային Կորեայի նախկին դեսպանի որդին Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ինչպես գրել Է գործակալությունը, խոսքը վերաբերում Է 33-ամյա Լի Չժի Հյոնին՝ Վիետնամում ԿԺԴՀ-ի նախկին դեսպանի որդուն, որն այդ երկրում ապրել Է շուրջ 10 տարի: Վիետնամերենի հիանալի իմացությունն, ինչպես կարծում Է հետաքննությունը, նրան օգնել Է հավաքագրելու Վիետնամի քաղաքացուհուն, որը դարձել Է հանցագործության երկու կատարողներից մեկը:
Վիետնամի քաղաքացուհին հավաքագրվել Է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ այնուհետեւ Լին ու եւս մեկ կասկածյալ նրա հետ միասին ուղեւորություն են կատարել Կամբոջա, որտեղ անցկացրել են այսպես կոչված «հեռուստաշոուի» փորձ, որը փաստորեն սպանություն Է եղել:
Սպանությունից հետո երկու աղջիկները ձերբակալվել են, իսկ Մալայզիայի ոստիկանությունն սկսել Է Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիների որոնումը, որոնք անմիջապես հեռացել են երկրից: Նրանցից մեկն Էլ, հետաքննության կարծիքով՝ եղել Է Լի Չժի Հյոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



