Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչն է կապում Տաթև Սարգսյանին և Գևորգ Սիրեկանյանին

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է

Դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով նաև երգեր է գրում, նոր աշխատանք ունի: Նա համագործակցել է երգիչ Գևորգ Սիրեկանյանի հետ և գրել «Սրտիս դու անուն» երգի խոսքերը, երաժշտության հեղինակը Գևորգն է: Համագործակցության մանրամասները Տաթևը վստահել է Tert.am Life-ին:

 «Երբ լսեցի Գևորգի «Փոխեցիր էությունս» երգը, ինձ շատ դուր եկավ: Տեսա, որ խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է: Համագործակցության նախաձեռնողը ես էի: Այնքան անմիջական շփում եղավ, որ շատ ավելի արագ ստացվեց աշխատանքային պրոցեսը: Երգն արդեն պատրաստ է: Այս աշխատանքը թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի առումով համատեղ է եղել: Իհարկե, երկուսի կմախքն էլ եղել է, սակայն մեկս մյուսիս լրացնելով ավելի գեղեցիկ աշխատանք ստացանք»,- պատմեց Տաթևը:

 Դերասանուհին հայտնեց, որ արդեն պատկերացնում են՝ ում կարող են առաջարկել այսդ գործը. «Հայտնի երգիչ է, անունը դեռ չեմ նշի, քանի որ նոր պետք է անենք առաջարկը: Փոքրիկ նյուանսներ են մնացել: Վերջնական տեսքի բերենք և կառաջարկենք: Իմ պատկերացմամբ՝ հենց ինքը կարող է փոխանցել երգի հոգեվիճակը: Շատ ազդեցիկ երգ է: Ինչպես միշտ, լիրիկական է»:

 Թեև Տաթևը հաճախ երգեր չի ներկայացնում հանդիսատեսին, նշեց, որ միշտ է ստեղծագործական պրոցեսի մեջ: «Գրելիս և՛ լիցքաթափվում եմ, և՛ լիցքավորվում: Դա նաև ինքս ինձ բացահայելու միջոց է, դրա համար միշտ գրում եմ: Շատ դեպքերում ընկերներս էլ են ոգևորում ինձ՝ խնդրելով գրել իրենց կյաքի այս կամ այն իրավիճակի մասին: Հատկապես, երբ տաղանդավոր մարդկանց հետ աշխատելու հնարավորություն է լինում, չեմ խնայում ո՛չ ժամանակս, ո՛չ էներգիաս»,- նշեց նա:

 Մոտ 3 տարի է Տաթևը հեռուստաէկրաներին չէ: Նա նշեց, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում կնկարահանվի նոր նախագծում: «Երրորդ տարին է, ինչ այս ոլորտում չեմ, սակայն մինչև հիմա ստանում եմ հաղորդագրություններ,  մեկնաբանություններ, թե երբ եմ վերադառնալու: Փոքր-ինչ հիասթափված էի, քանի որ չէի գնահատվում այն մարդկանց կողմից, ումից առաջնային սպասում էի, որ պետք է գնահատված լինեմ, գնահատված չես, սակայն չեմ ուզում խոսել: Չեմ կարծում, որ կարիք կա անդրադառնալ այն ամենին, ինչ մնացել է անցյալում»,- ասաց նա:

 Քանի որ Տաթևը հանրությանը հայտնի է դարձել Դիանա Գրիգորյանի սերիալի միջոցով, դադարից առաջ էլ նրա սերիալու էր խաղում, հետաքրքրվեցինք, թե այժմ ինչ հարաբերություններ ունի Դիանայի  հետ: «Միշտ շնորհակալ եմ լինելու իրեն, քանի որ ինքն է այդ ամենը բացահայտել իմ մեջ: Կերպարս ինչ-որ չափով սիրվեց, ընկալվեց,  թեկուզ սխալ, այնուամենայնիվ, տպավորվեց մարդկանց հիշողության մեջ: Միշտ իրեն շնորհակալ եմ լինելու այդ դերի համար, որովհետև հենց այդ դերի շնորհիվ ձեռք բերեցի շատ մտերիմ ընկերներ: Մենք շատ ցիվիլ, հաճելի հարաբերություններ ունենք: Երբ հանդիպում ենք, միշտ ուրախ ենք տեսնել միմյանց»,- ասաց Տաթևը:

 

 Դերասանուհին այժմ զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ: «Այդ ամենի մեջ ոգևորող և շարժիչ բան կա, հատկապես, երբ տեսնում ես, որ քո մտահղացման շուրջ այդքան մարդ հավաքվում և ուրախանում է: Դա ստիմուլ է տալիս, որ շարունակես աշխատել»,- եզրափակեց Տաթևը:

 

ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին