Մոսկվան պատրաստ Է օգնել ՄԱԿ-ին՝ համակարգելու ջանքերը Սիրիայի «չորս զամբյուղների» շուրջ. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուսաստանը պատրաստ Է ծժանդակել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը եւ օգնել ՄԱԿ-ին՝ իրացնելու Սիրիայի հետ կապված «չորս զամբյուղները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ մարտի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
«Մենք գնահատում ենք Աստանայում բանակցությունների փուլի ավարտից անմիջապես հետո եւ Ժնեւում միջսիրիական կոնսուլտացիաների մեկնարկից մեկ օր առաջ հանդիպելու այս հնարավորությունը: Սա կարեւոր պահ Է»,-ասել Է նա:
«Մենք կօգնենք ձեզ՝ համակարգելու ջանքերը այն «չորս զամբյուղների» շուրջ, որոնք ներառում են սահմանադրության, կառավարման, ընտրությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



