Չաք Բերիի նոր երգը զետեղել են Համացանցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրաժիշտ Չաք Բերիի Big Boys անվանումը կրող կոմպոզիցիան հրապարակվել Է կատարողի YouTube-ալիքում: Երգը տեղ կգտնի Բերիի CHUCK («Չաք») նոր ալբոմում՝: Ռոք-ն-ռոլի աստղի վերջին սկավառակի ռելիզը նշանակված Է հունիսի 16-ին:
CHUCK ալբոմի թողարկմամբ զբաղվում Է Dualtone Records ձայնագրման ընկերությունը: Լույսընծայման ստույգ ժամկետն առայժմ չի հայտնվել:
Նոր ձայնապնակի հրատարակման մասին կատարողը հայտարարել Էր իր 90-ամյակի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ նշելով, որ երկար Է աշխատել դրա վրա եւ մտադիր Է այն նվիրել կնոջը՝ Թոդիին (այդ պահին նրանք 68 տարվա ամուսիններ Էին): Դա կլինի Բերիի առաջին սոլո ալբոմը գրեթե 40 տարվա ընթացքում, նախորդը՝ Rock It վերնագրով, լույս Է տեսել 1979 թվականին:
Չաք Բերին մահացել Է մարտի 18-ին կյանքի 91-րդ տարում Միսուրիի նահանգի իր տանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



