Հոկտեմբերի 1-ը՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎաղը՝ հոկտեմբերի 1-ին, ժ. 10:00-21:00-ը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Հանրապետության հրապարակում անցկացնելու է Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, այս մասին լրագրողներին հայտնեցին կոալիցիայի ներկայացուցիչներ Նվարդ Մարգարյանը, Աննա Հովհաննիսյանը և Լիլիթ Հայրապետյանը: Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը հռչակվել է 2010 թվականին՝ ի հիշատակ ընտանեկան բռնության հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Բանախոսները հայտնեցին, որ ժ. 11:00-13:00-ը ՀՀ կառավարության շենքի դիմաց իրենց բողոքը կարտահայտեն` ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի ընդունման պահանջով: Ուշ երեկոյան կկայանա մոմավառություն՝ ի հիշատակ բռնության զոհ դարձած կանանց:
Լևոն Փանոսյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



