Ո՞րն է տղամարդկանց երկարակեցության գաղտնիքը
ԼԱՅՖՎերջին շրջանում շվեդ ուսումնասիրողները բացահայտել են տղամարդկանց երկարակեցության գաղտնիքը:

Պարզվում է, որ սրտի նոպայից խուսափելու և դրանով իսկ կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ է կյանքում փոփոխություն կատարել, հայտնում է Mail Online-ը:

Գիտնականների թվարկած փոփոխություններն են.
- հրաժարվել ծխախոտից,
- նվազեցնել օգտագործվող գարեջրի քանակը,
- շատ քայլել կամ հեծանիվ վարել,
- առողջ սննդակարգի հետևել,
- ինչպես նաև հետևել, որպեսզի գոտկատեղի լայնությունը չգերազանցի 94 սմ-ը:

Այս ուսումնասիրությանը 11 տարի շարունակ 45-79 տարեկան տղամարդիկ են մասնակցել:


Երկարաժամկետ ուսումնասիրության տվյալների արդյունքների վրա հիմնվելով՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վերը թվարկած փոփոխություններից նույնիսկ մեկի կիրառումը մեկ երրորդով նվազեցնում է ինֆարկտի հավանականությունը, իսկ բոլոր հինգի դեպքում՝ 86%-ով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



