Վանաձորում կրծքավանդակի կտրած վերքով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորի շտապօգնության կայանից hունիսի 11-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած» վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Խ.-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 17.30-ին, պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, վանաձորի Աճառյան փողոցի թիվ 13 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Տիգրան Դ.-ն սուր գործիքով հարվածել է Արթուր Խ.-ին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



