Եղիսաբեթ Բ-ն ահաբեկչության պատճառով հետաձգել Է այցելությունը Սքոթլանդ Յարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հետաձգել Է մարտի 23-ին նախատեսված այցելությունը Սքոթլանդ Յարդ՝ մարտի 22-ին երկրի խորհրդարանի մոտ կատարված ահաբեկչական գործողության պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բուքինհեմյան պալատը: «Ուղեւորությունը կհետաձգվի մի այլ օր»,- նշել են Բուքինհեմյան պալատում:
Պլանավորված Էր, որ Եղիսաբեթ Բ-ն Վիկտորյայի առափնյակում հանիսավորապես կբացի մայրաքաղաքի ոստիկանության նոր գրասենյակը: Այդ շենքը գտնվում Է Վեստմինստերյան կամրջի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի մուտքի անմիջական մերձակայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



