Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալություններ Է կատարել Բիրմինգեմում. Sky News
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ Է կատարել Բիրմինգեմ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
Անցած գիշեր իրավակարգի ուժերը գործողություն են իրականացրել Բիրմինգեմում, որտեղ վարձույթով վերցրել են այն ավտոմեքենան, որն օգտագործվել Էր Բրիտանիայի մայրաքաղաքում ահաբեկչությունն իրականացնելիս:
Daily Express թերթի տվյալներով՝ տասնյակ զինված սպաներ փակել են Հագլի փողոցը Բրիմինգեմի հարավ-արեւմուտքում: Ոստիկանությունը շարունակաբար խորհուրդ Էր տալիս քաղաքի բնակիչներին՝ չհայտնվել այդ շրջանում:
Ինչպես հրատարակությանը հայտնել Է Ուեսթ Միդլենսի (կոմսություն Անգլիայի արեւմուտքում) ոստիկանության ներկայացուցիչը, «անցկացվում Է ոստիկանական գործողություն, այս փուլում այլ մանրամասներ չեն ներայացվելու»: Մարտի 23-ի առավոտյան Հագլի փողոցը վերաբացվել Է երթեւեկույթան համար:
Մարտի 22-ին մի ահաբեկիչ ավտոմոբիլով կանխամտածված վրաերթի Է ենթարկել Վեստմինստերյան կամրջի անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել Է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս Է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները: Տղամարդը դանակով հարձակվել Է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա Է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել Է հարձակվողին:
Արդեն ուշ երեկոյան Սքոթլանդ յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել Է, որ չարագործի ինքնությունն արդեն պարզվել Է, սակայն մանրամասնությունների մեջ չի մտել:
Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, ներառյալ հարձակվողը, եւս ավելի քան 40-ը վիրավորվել են: Ոստիկանությունը կարծում Է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող Է կապված լինել արմատական իսլամիստների հետ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



