Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուրջ 20 հազար մարդ Է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Մարտի լույս 23-ի գիշերը Խարկովի մարզի զինամթերքի պահեստում հրդեհ Է բռնկել: Ուկրաինայի զինվորական դատախազ Անատոլի Մատիոսի տվյալներով՝ զինամթերքի՝ 125 եւ 152 միլիմետր տրամաչափի տանկային եւ հրետանային արկերով պահեստներում հրդեհի պատճառ կարող Էր դառնալ դիվերսիան: Ռազմական պահեստի շրջանում շարունակվում են «տարբեր ինտենսիվության պայթյունները»:
Բալակլեայի զինանոցն Ուկրաինայի սպառազինության խոշորագույն պահեստն Է: Դրա մակերեսը կազմում Է շուրջ 368 հեկտար: Այնտեղ պահվում են շուրջ 138 հազար տոննա զինամթերք եւ փամփուշտներ հրազենի եւ հերտանային զենքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



